SJ iCenter - шаблон joomla Joomla
     

Հրաշք Կաթնաշոռ

   Կաթնաշոռն բացառիկ սննդամթերք է, որն օգտակար է բոլորին` անկախ սեռից և տարիքից։ Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բոլոր` օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մետիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մետիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։

   Կաթի համեմատությամբ կաթնաշոռն ունի մի շատ կարևոր, օգտակար առանձնահատկություն` այն չի պարունակում կաթնաշաքար (նույն ինքը` լակտոզա)։ Հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր ունեն անհատական անընկալություն կաթի նկատմամբ, քանի որ նրանց օրգանիզմում բացակայում է լակտոզան տրոհող խմորիչը` լակտազան։

   Կախված պատրաստման եղանակից` կաթնաշոռը կարող է պարունակել կես տոկոսից մինչև 18 տոկոս կաթնային ճարպեր։

   Կաթնաշոռ գնելիս մենք հաճախ ընտրում ենք այն տեսակը, որի յուղայնությունը ցածր է, այդ ավանդույթը ձևավորվել է դեռ խորհրդային տարիներից և հատկապես խոր արմատներ է գցել մեր ենթագիտակցության մեջ «պերեստրոյկայի» տարիներին, երբ նկատվում էր կաթնամթերքի սակավություն։

   Ժամանակակից հետազոտություններն ապացուցում են ճիշտ հակառակը. կաթում պարունակվող ճարպերի մեջ հայտնաբերվել են լինոլենային ճարպաթթուների իզոմերներ, որոնք կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացումը և զարգացումը, կարգավորում են ճարպերի փոխանակման գործընթացը և մարմնի զանգվածի փոփոխությունը, պաշտպանում են օրգանիզմի բջիջները քաղցկեղի որոշ տեսակներից։

   Պարզված է նաև, որ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերքից և հատկապես կաթնաշոռից վատ է յուրացվում կալցիումը, այնինչ հայտնի է, որ յուղոտ կաթնաշոռն այդ մակրոտարրի լավագույն մատակարարներից մեկն է (շատ լավ է յուրացվում նաև պնդուկի մեջ պարունակվող կալցիումը)։

Բուժում է կաթնաշոռը
   Ժամանակակից սննդաբաններից շատերը խորհուրդ են տալիս ուտել օրը 100-150 գ կաթնաշոռ, որի յուղայնությունը պետք է հավասար լինի չպաստերիզացված կաթի յուղայնությանը, բացառությամբ մեկ դեպքի. ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող հիվանդներին թույլատրվում է ուտել միայն անյուղ կաթնաշոռ։

   Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլյոզով հիվանդներին։

  • Մեղրի, չամանի սերմի և գիհու կոնի հետ խառնած կաթնաշոռը (10։1։1։100) ունի քնաբեր և որովայնի գազերը հեռացնող հատկություն։
  • Կաթնաշոռով թրջոցը նվազեցնում է հոդացավերը. կատարեք քնելուց առաջ, նախապես ներմերսեք արևածաղկի չզտված յուղի նստվածք (կամ այլ E վիտամինով հարուստ նյութ)։


   Խորհուրդ. Օգտագործեք միայն թարմ կաթից պատրաստված կաթնաշոռ, քանի որ կաթի փոշու մեջ ոչ միայն անհամեմատ քիչ են կենսաբանորեն օգտակար նյութերը, այլև փոշու արտադրության ժամանակ խոլեստերինը վերափոխվում է օքսիխոլեստերինի, որը սփռվելով արյունատար անոթների վրա` կարող է դառնալ աթերոսկլերոզի զարգացման պատճառ, պատկերավոր ասած` կաթի մեջ պարունակվող «լավ» խոլեստերինը փոխակերպվում է վնասակար նյութի։  

Template Settings

Color

For each color, the params below will give default values
Blue Cyan Green Orange

Body

Background Color
Text Color

Background

Patterns for Layout Style: Boxed
Layout Style
Select menu
Google Font
Body Font-size
Body Font-family