Մածունի բուժիչ հատկությունները
Մածունը միջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։
Այն հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցով, D, B, A վիտամիններով, որոշ հանքանյութերով, մասնավորապես` ֆոսֆորով, մագնեզիումով և կալցիումով: Իսկ կաթնաթթվային միկրոօրգանիզմները հիանալի ազդում են աղիների միկրոֆլորայի վրա, բացում ախորժակը:
Սակայն եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ կան, (օրինակ՝ բարձր թթվայնություն), չպետք է չարաշահել մածունի օգտագործումը:
Վիտամինների, սպիտակուցների շնորհիվ մածունը խտացնում է նաև մազերը, հաղորդում առողջ և բնական փայլ:
Մասնագետների պնդմամբ՝ կալցիումն ավելի դյուրին է յուրացվում երեկոյան, այնպես որ հարկավոր է մածուն խմել քնելուց առաջ:
Այն մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշում ունենալու պատճառով, գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ մածուն օգտագործել :
Մածունը, ըստ գիտնականների, ճնշման բարձրացման ռիսկերը նվազեցնելու հատկություն ունի: Ավելի հաճախմածուն օգտագործելով դուք կթեթևացնեք ձեր կյանքը և կբարձրացնեք ձեր տրամադրությունը: Կաթնամթերքի եզակի հատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս մեջ մտնում են անոթների համար բավականին օգտակար կալցիներ, որոնց շնորհիվ կարգավորվում է անոթների ճնշումը: Այս ամենը հաստատելու համար փորձագետներն անց են կացրել փորձ, որին մասնակցել են շուրջ 2000 կամավորներ: Արդյունքում, այն մասնակիցները, ովքեր մածուն օգտագործել են ավելի հաճախ, նվազեցրել են ճնշման բարձրացման հավանականությունը: